Աշխարհի լավագույն դիջեյը՝ Մարտին Գարիքսը համերգ կունենա Երևանում


Աշխարհի լավագույն դիջեյը՝ Մարտին Գարիքսը համերգ կունենա Երևանում

  • 28-07-2023 20:00:00   | Հայաստան  |  Համերգ

Հուլիսի 28–ին ՀԱՅԱ Փառատոնի հրավերով հանրահռչակ Մարտին Գարիքսն առաջին անգամ կայցելի Հայաստան։ Նրա համերգը տեղի կունենա Հրազդան մարզադաշտում։
 
Մարտին Գարիքսը, հոլանդացի  տաղանդավոր երաժիշտ է  ով կարճ ժամանակում կարողացավ նվաճել էլեկտրոնային երաժշտության համաշխարհային բեմը։ Գարիքսի ամենահայտնի հիթերից են՝ Scared to be Lonely-ն Dua Lipa-ի  եւ In the Name of Love-ը Baby Rex-ի հետ: 
Մարտին Գարիքսի «Animals» դեբյուտային հիթը, համարվում է  2013 թվականի համաշխարհային հիթերից մեկը: 
 
2016 թվականին Մարտին Գարիքսը դարձավ ամենաերիտասարդ դիջեյը, ով DJ Mag-ի կողմից ճանաչվեց աշխարհի լավագույն դիջեյ։ Մարտինը ընդգրկվել է նաեւ աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյների տասնյակում՝ 17 միլիոն դոլար գնահատված կարողությամբ։
 
Մարտին Գարիքսը իր սեփական երաժշտական լեյբլի ստեղծողն է, որը կոչվում է «Martin Garrix Presents: STMPD RCRDS»: 
Տոմսերը կարող եք ձեռք բերել Hayafest.com հարթակից։
 
 
Նոյյան տապան   -   Համերգ