Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ. Պուտին


Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ. Պուտին

  • 28-03-2024 14:59:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «անհեթեթություն» է անվանել մտավախությունները, որ Ռուսաստանը, իբր, պատրաստվում է պատերազմ սկսել ՆԱՏՕ-ի դեմ՝ գրում է Interfax-ը։
 
Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը 2022 թվականին կազմել են 811 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանինը՝ 72 մլրդ դոլար։
 
«Եվ մենք, ինչ է, նկատի ունենալով այս հարաբերակցությունը, պատրաստվում ենք կռվե՞լ ՆԱՏՕ-ի դեմ։ Դե, դա պարզապես զառանցանք է»,- ասել Է Պուտինը՝ «անհեթեթություն» անվանելով արևմտյան երկրներին ուղղված ռուսական սպառնալիքի մասին խոսակցությունները։
 
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ իր երկիրն ագրեսիվ մտադրություններ չունի եվրոպական պետությունների նկատմամբ:
 
Միաժամանակ նա հասկացրել է, որ եթե Ուկրաինա տեղափոխված ամերիկյան F-16 կործանիչները պատերազմին մասնակցելու համար օդ բարձրանան երրորդ երկրների օդանավակայաններից, ապա այդ օդանավակայանները ռուս զինվորականների համար օրինական թիրախ կդառնան։ Պուտինը հիշեցրել է, որ F-16-ները կարող են միջուկային զենք կրել ինքնաթիռում, ինչը չեն կարող հաշվի չառնել։
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play