Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց


Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

  • 28-03-2024 15:49:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և  ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին տեղեկացրեց Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը՝ մանրամասներ ներկայացնելով Բրյուսելում Վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։
 
Ըստ Կարապետյանի՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը 11-րդ լիագումար նիստում ընդունած բանաձևով  կոչ է անում Եվրոպական Միությանը և անդամ պետություններին ուղղակի բյուջետային աջակցության և միջազգային կազմակերպությունների միջոցով մեծացնել Հայաստանին տրամադրվող անհրաժեշտ մարդասիրական և  ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play