Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև


Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

  • 25-04-2024 11:50:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ երբ մենք մենակ ենք շփվում և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ:
 
Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ սահմանազատման հարցում Ադրբեջանն ու Հայաստանը շատ կառուցողական են վարվում։
 
«Այն, ինչ տեսանելի է, աշխատանքի մի մասն է միայն։ Սա արդյունք է, որը հիմնված է կանոնավոր շփումների և դրական դինամիկայի վրա։ Հետևաբար, մենք պետք է համախմբվենք այս հարցում և առաջ շարժվենք, խաղաղության ճանապարհին լուրջ առաջընթացի լավ հնարավորություններ կան», - ասել է Ալիևը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play