Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. ՌԴ ԱԳՆ
25-04-2024 14:05:17 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Այս ցավալի տարեթիվը, Զախարովայի խոսքով, պատմական, հոգևոր և բարոյաքաղաքական մեծ նշանակություն ունի դաշնակից Հայաստանի համար:
Ռուսաստանում միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել են որպես սեփական ցավ ու դժբախտություն, ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս սգավոր օրը պատմական, հոգևոր և բարոյաքաղաքական հսկայական նշանակություն ունի դաշնակից Հայաստանի, հանրապետության բարեկամ ժողովրդի, Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար: Մենք միշտ այդ ողբերգությունը ընկալել ենք որպես սեփական ցավ ու դժբախտություն», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան առաջիններից էր, որ հայտարարեց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին։ Ռուսաստանի շատ քաղաքներում նախօրեին հիշատակի միջոցառումներ են անցկացվել։