Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականությանը, տնտեսությանն ու էներգետիկային վերաբերող հարցեր
26-04-2024 13:02:13 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա՝ մասնակցելու 15-րդ Պետերսբերգյան կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը:
Լրատվամիջոցների տվյալով՝ միջոցառմանը սպասվում է Ալիևի և Շոլցի ելույթը:
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբենշթրայթի տվյալով՝ Ալիև-Շոլց հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի՝ անդրադարձ կլինի արտաքին և անվտանգության քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսությանն ու էներգետիկային:
Այցի շրջանակում նախատեսված են նաև Իլհամ Ալիևի հանդիպումները Գերմանիայի նախագահի և արտգործնախարարի հետ: