Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն համերգներ ու այլ մշակութային միջոցառումներ


Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն համերգներ ու այլ մշակութային միջոցառումներ

  • 02-05-2024 11:47:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստան տեղղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն համերգներ ու այլ մշակութային միջոցառումներ։
 
«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը համագործակցության հուշագիր է ստորագրել Հադրութում գործունեություն իրականացնող «Դիզարտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ՝ հադրութցի փոքրիկների համար տարբեր խմբակներ կազմակերպելու, ինչպես նաև համերգներ ու այլ միջոցառումներ իրանացնելու ուղղությամբ։ 
 
«Համագործակցության ծրագրերն ուղղված են լինելու պարի, երգի, բարբառի ուսուցմանն ու զարգացմանը։ Ժամանակին Հադրութում կազմակերպությունն իրականացրել է տարաբնույթ մշակութային միջոցառումներ։ Այժմ մեր հիմնադրամի կողմից այդ նախաձեռնություններն աջակցություն են ստացել Երևանում։  Այս պահին 33 երեխա հնարավորություն կստանա օգտվել նման հնարավորությունից։ Հետագայում կաշխատենք ընդլայնել մասնակից երեխաների թիվը»,-նշում են «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի ներկայացուցիչները։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն