Բաքուն տրամադրված է Երևանի հետ կարգավորման իրական արդյունքների հասնել․ Բայրամով


Բաքուն տրամադրված է Երևանի հետ կարգավորման իրական արդյունքների հասնել․ Բայրամով

  • 03-05-2024 10:45:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Ադրբեջանը տրամադրված է իրական արդյունքների հասնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման բոլոր տարերում։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում ընդունելով հումանիտար և մշակութային հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին։
 
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն` Բայրամովը խաղաղության օրակարգի շրջանակում դրական առաջընթաց է գնահատել սահմանազատման հանձնաժողովներում ձեռք բերված համաձայնությունը։
 
Շվիդկոյը Բաքվում մասնակցել է միջմշակութային երկխոսության միջազգային ֆորումին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը