Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
03-05-2024 11:13:30 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։
Ըստ աղբյուրի՝ Կիպորսի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք կիրառելու ուղղությամբ։
Մենք ողջունում ենք քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը՝ լիովին հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»։