Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր


Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր

  • 04-05-2024 11:43:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:25-ին: Այրվել է տունը. փրկարարները հայտնաբերել են Մ. Մ.-ի (ծնված 2021 թ.) և Ն. Գ.-ի (ծնված 2019 թ.) դիերը:
 
Փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
 
 
ՀՀ ՆԳՆՓԾ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն