Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը


Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

  • 04-05-2024 12:19:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
sputnik. Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ։
 
Սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ը, որը TAGS հաուբիցներ է մատակարարել Հայաստանին, արդիականացրել է դրանք` հաուբիցների վրա տեղադրելով նոր էլեկտրոնիկա: Տեղեկությունը հայտնում է «Indian Defense Research Wing»– ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին։
 
Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը:
 
Բալիստիկ համակարգիչները նաև ցամաքային նավիգացիոն համակարգերի հետ ինտեգրում են ապահովում, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ նշանառություն կատարել։
 
Հիշեցնենք` ոչ պաշտոնական տվյալներով` Հայաստանը վերջին 2 տարում միլիոնավոր դոլարների պաշտպանական պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ։ Համաձայնագրերի շրջանակում մատակարարվել են կամ նախատեսվում են մատակարարվել հաուբիցներ, ՀԿՌՀ համակարգեր և այլն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը