Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում. Արման Թաթոյան


Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում. Արման Թաթոյան

  • 06-05-2024 11:59:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի տարածքներ: 
 
Օկուպացված են նաև Տավուշում ՀՀ տարածքներ:
 
Ադրբեջանական զինված ծառայողները հրաժարվում են դուրս գալ այդ տարածքներից: 
 
Ավելին, Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում:
 
Ուստի, անվտանգության այսօրվա մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում` բոլոր դետալներով կապի մեջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն