Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցել Մոսկվայում կայացող շքերթին. Փաշինյան


Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցել Մոսկվայում կայացող շքերթին. Փաշինյան

  • 07-05-2024 15:02:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին ամեն տարի մասնակցելը պարտադիր չէ։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
 
«Ես նախորդ տարի մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցել եմ։ Ես չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ , ես չեմ էլ հիշում ՀՀ –ի պրակտիկայում որևէ ղեկավար, որ ամեն տարի մասնակցի մայիսի 9-ի միջոցառմանը։ Չե՞ք կարծում, որ տարօրինակ կլինի, որ ՀՀ ղեկավարը ամեն տարի մասնակցի մայիսի 9-ի շքերթին»,– ասաց նա։
 
ՀՀ վարչապետը Մոսկվա կմեկնի վաղը և կնախագահի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։
 
«Ես վաղը դե յուրե այնտեղ պետք է լինեմ, դա իմ աշխատանքի մասն է»,– ասաց նա։
 
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին նախատեսված է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինի երկկողմ հանդիպումը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը