ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի և մյուս անդամ երկրների արագ զարգացումը․ Դմիտրի Պեսկով


ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի և մյուս անդամ երկրների արագ զարգացումը․ Դմիտրի Պեսկով

  • 08-05-2024 15:49:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունն անդամ երկրներին տալիս է համախառն ներքին արդյունքի նկատելի աճ:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դմիտրի Պեսկովն այս մասին ասել է՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Կրեմլն ակնկալո՞ւմ է, որ Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին։
 
Խոսնակն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն զարգացնելը բխում է բոլոր մասնակից երկրների շահերից։
 
«Եվրասիական տնտեսական միությունն անդամ երկրներին տալիս է համախառն ներքին արդյունքի նկատելի աճ։ Ընդհանրապես, ինտեգրացիոն գործընթացն ինքնին (խմբ․ ԵԱՏՄ շրջանակներում) շատ հաջող է, այն ապահովում է Հայաստանի և անդամ  մյուս երկրների արագ զարգացումը»,- հայտարարել է Պեսկովը և հավելել, որ ԵԱՏՄ անդամ երկրները դրա մասին տեղյակ են։
 
Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինն անդամ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է։
 
Ավելի վաղ վարչապետի աշխատակազմից տեղեկացրել էին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Նշվել էր, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play