Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին


Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

  • 10-05-2024 15:20:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին դուրս հրավիրեց շենքից, երբ վերջինս ներս մտավ համալսարան՝ կոչ անելով ուսանողներին միանալ դասադուլին։
 
«Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուք իրավունք չունեք ներս մտնելու և ուսանողներին դուրս տանելու»,- ասաց նա։
 
Մանուկյանի այն դիտարկմանը, թե ռեկտորը փակել է բուհի դռները, Գյուրջինյանը պարզաբանեց, որ դռները փակվել են, որպեսզի պետական քննությունները ընթանան առանց խոչընդոտ։
 
«Դուռը բաց է, դուրս եկեք։ Ավարտեք ակցիան»,- ասաց Գյուրջինյանը։
 
Բուհի այլ ներկայացուցիչներ էլ նշեցին, որ չեն հասկանում բուհ գալու և ուսանողներին դասադուլի կանչելուն միտված անտրամաբանական դիրքորոշումը։
 
Հիշեցնենք՝ Բագրատ Գալստանյանը, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դասադուլի և գործադուլի կոչ է արել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play