Ալմաթիում կկայանա Բայրամովի և Միրզոյանի բանակցությունների երկրորդ փուլը


Ալմաթիում կկայանա Բայրամովի և Միրզոյանի բանակցությունների երկրորդ փուլը

  • 11-05-2024 12:20:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը:
 
Հիշեցնենք, որ երեկ տևած բանակցությունները տևել են շուրջ 4 ժամ։
 
ՀՀ ԱԳ նախարարն իր ողջույնի խոսքում նշել էր, որ իրենք հանդիպում են Ալմաթիում, ավելին, այն նույն կառույցում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։
 
«Հիշեցնեմ՝ դա այն փաստաթուղթն է, որը ստորագրեցին արդեն նախկին ԽՍՀՄ տանսմեկ հանրապետությունները՝ ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես միջպետական սահմաններ։ Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և’ Հայաստանի վարչապետը, և’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին»,-ասել է Արարատ Միրզոյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play