Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները


Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները

  • 13-05-2024 15:29:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ երեկ նկատել են, թե ինչպես են ռուս սահմանապահները հավաքում դաշտային մալուխները։ Ինչպես ենթադրում էր համայնքապետը՝ հավանաբար հեռանալու նպատակով։
 
Այսօր կեսօրին «Ազատության» տեսախցիկը Ներքին Հանդի սկզբնամասում արձանագրել է՝ ռուսական անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը։ Անցակետի մուտքի մոտ նաև հավաքված մալուխներ կային։
 
Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։
 
Օրերս նախագահ Պուտինի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին»։
 
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը հստակեցրել էր, որ ռուս սահմանապահները դուրս կգան Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը