Փաստաբանների գործադուլին միացել է եւ եւս 366 փաստաբան


Փաստաբանների գործադուլին միացել է եւ եւս 366 փաստաբան

  • 11-06-2012 17:47:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Փաստաբանների գործադուլը Աշխատանքային օրէնսգրքով չի կանոնակարգւում: Փաստաբանների բողոքի ակցիան Վճռաբեկի դատարանի շէնքի առջեւ. յուլիսի 7, 2011թ. Յունիսի 11-ին յայտարարուած փաստաբանների գործադուլին այս պահի դրութեամբ միացել է 366 փաստաբան. www.hra.am–ին փոխանցեցին Փաստաբանների պալատից: Նշենք, որ փաստաբանները, ի նշան ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դրսեւորուող կամայական գործելակերպի, մէկօրեայ գործադուլ են յայտարարել: Այդ օրը գործադուլին միացած փաստաբանները չեն ներկայանալու դատական նիստերին: Մի խումբ դատաւորներ փաստաբանների գործադուլը որակել են «ապօրինիէ, քանի որ Աշխատանքային օրէնսգիրքը սահմանում է, որ արհեստակցական միութիւն չունեցող կազմակերպութիւնները գործադուլ կարող են անել աշխատողների առնուազն 2/3-ի պահանջով: Այս հակափաստարկը Փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Գեօզալեանը համարում է «իրաւաբանօրէն անգրագիտութիւն.: «Գործադուլ տերմինը մենք պարզապէս օգտագործում ենք, որ պարզ լինի, թէ ինչ բողոքի ակցիայ ենք անում, բայց դա Աշխատանքային օրէնսգրքով սահմանուած գործադուլը չէ եւ չի էլ կարող լինել այն պարզ պատճառով, որ Աշխատանքային օրէնսգիրքը փաստաբանների վրայ չի տարածւում: Փաստաբանները կողմից անցկացուող գործադուլը չի կարող Աշխատանքային օրէնսգրքով կարգաւորուել, որովհետեւ փաստաբանները չունեն գործատու»,- պարզաբանում է նա: Աւելի ուշ մէկ այլ յայտարարութիւն տարածեց ՀՀ դատական դէպարտամենտի միջազգային համագործակցութեան եւ հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնը, որով կոչ էր անում փաստաբաններին «իրենց մասնագիտական պարտականութիւններն իրականացնելիս առաջնորդուել փաստաբանի առաքելութեամբ եւ չփորձել մերկապարանոց յայտարարութիւններով եւ շինծու վարքով ճնշում գործադրել դատական իշխանութեան վրա»: Փաստաբանները խոստանում են իրենց փաստական ապացոյցները ներկայացնել յունիսի 11-ին հրաւիրուած ասուլիսի ժամանակ: «Մեզ մեղադրում են, որ եռաստիճան դատական համակարգը չենք հասկանում կամ փորձում ենք այդ ամէնը կապել անկատար օրէնսդրական դաշտի հետ... Մենք որոշումներ ցոյց կը տանք, փաստեր կը ներկայացնենք, որ Վճռաբեկ դատարանը որոշումներ կայացնելիս երկակի ստանդարտներ է կիրառում` կախուած սուբյեկտներից: Պատճառները սուբյեկտիւ են, ոչ թէ օբյեկտիւ` ինչպէս փորձում են իրենք ներկայացնել»,- նշում է փաստաբան Գ. Գեօզալեանը: Մէկօրեայ գործադուլի նպատակն է դատական իշխանութեան ուշադրութիւնը հրաւիրել գոյութիւն ունեցող խնդիրների վրայ: Փաստաբանները վճռական են տրամադրուած` նրանց պայքարը շարունակական է լինելու: ՀԳ. Յիշեցնենք, որ 2011թ. յուլիսի 7-ին աւելի քան 100 փաստաբաններ բողոքի ակցիայ էին կազմակերպել Վճռաբեկ դատարանի առջեւ` պահանջելով վերջ դնել վերին ատեանի դատարանի «դաբրոներովէ առաջնորդուող «անարդարադատութեանը»: Հեղինակը` Մերի Ալեքսանեան
  -   Մարդու իրաւունքներ