Հելսինկեան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենեակը 13 տարեկան է


Հելսինկեան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենեակը 13 տարեկան է

  • 21-03-2011 20:53:58   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
2011 թ. մարտի 21-ին Հելսինկեան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենեակը նշում է իր 13-րդ տարեդարձը: Կազմակերպութիւնն իր գործունէութեան ընթացքում իրականացրել է աւելի քան 30 ծրագրեր` ուղղուած մարդու իրաւունքների պաշտպանութեանը, խաղաղասիրութեանը, քաղաքացիական նախաձեռնութիւններին եւ շահերի պաշտպանութեանը: Մարդու իրաւունքների պաշտպանութեան բնագաւառում կազմակերպութիւնն անվճար իրաւաբանական խորհրդատուութիւն է տրամադրել տարեկան աւելի քանի 400 քաղաքացիների: Իր գործունէութեան ընթացքում իրաւակիրառ պրակտիկայի բարելաւման նպատակով կազմակերպութիւնը նախաձեռնել է աւելի քան 45 նախադէպային դատական գործեր, այդ թւում` ՀՀ պաշտպանութեան նախարարութեան, ՀՀ յատուկ քննչական ծառայութեան, ՀՀ ոստիկանութեան, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ պետական կառավարման մարմինների գործողութիւնների դէմ: Հելսինկեան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենեակը կայացած կազմակերպութիւն է համարւում մոնիթորինգների իրականացման բնագաւառում: Մասնաւորապէս` 1998 թ. կազմակերպութիւնն իրականացրել է աւելի քան 20 մոնիթորինգներ տարբեր բնագաւառներում եւ ինստիտուտներում /նյարդահոգեբուժական բուժհաստատութիւններ, քրէակատարողական հիմնարկ, մանկատուն, ծերանոց, ոստիկանութեան բաժիններ, զօրակոչի գործընթաց, զինուած ուժերում մահացութեան դէպքեր, ռազմական բիւջէ, ընտրական իրաւունք եւ այլն/: Տարածաշրջանում մարդու իրաւունքների կայացման եւ տարածման գործում մեծ է գրասենեակի դերը: Մարդու իրաւունքների վիճակի եւ տարածաշրջանում խաղաղասիրութեան վերաբերեալ կազմակերպութիւն կողմից մշակուած եւ տարածած տեղեկատուութեանն էն յղում արել միջազգային կազմակերպութիւնները` Human Rights Watch, Aminasti International, OSCE, Intrnational Crisis Group եւ այլն: Չնայած արձանագրուած յաջողութիւններին, կազմակերպութեան գործունէութեանը սպառնալիք է հանդիսացել 2010 թ. ընթացքում կազմակերպութեան գործունէութեան վերաբերեալ տարբեր զանգուածային լրատուութեան միջոցների կողմից տարածած տեղեկատուութիւնը: Դրա համաձայն` իշխանութիւնը չպէտք է հանդուրժի կազմակերպութեան գործունէութիւնը, որը որակուել էր որպէս պետութեան եւ պետականութեան հիմքերը խարխլող: Հելսինկեան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենեակն այսուհետ եւս շարունակելու է իր ներդրումը մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ ժողովրդավարութեան զարգացման եւ կայացման բնագաւառում` ընդլայնելով գործունէութեան շրջանակները:
  -   Մարդու իրաւունքներ