Մարդու իրաւունքների պաշտպանը խնդրել է Հայաստանի ոստիկանապետին հետամուտ լինել մարտի 3-ի միջադէպի հանգամանքների լրիւ ու բազմակողմանի վերհանմանը


Մարդու իրաւունքների պաշտպանը խնդրել է Հայաստանի ոստիկանապետին հետամուտ լինել մարտի 3-ի միջադէպի հանգամանքների լրիւ ու բազմակողմանի վերհանմանը

  • 10-03-2011 13:04:11   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանը պաշտօնական գրութիւն է յղել Հայաստանի ոստիկանութեան պետ Ալիկ Սարգսեանին՝ խնդրելով հետամուտ լինել մարտի 3-ին կառավարութեան շէնքի դիմաց տեղի ունեցած միջադէպի հանգամանքների լրիւ եւ բազմակողմանի վերհանմանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեց Պաշտպանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրեանը, Կ.Անդրէասեանը, մասնաւորապէս, առաջարկել է քննութեան ընթացքում հաշուի առնել ոչ միայն ոստիկանների ցուցմունքները, այլեւ ականատեսների վկայութիւնները: Պաշտպանը Ա. Սարգսեանին խնդրել է նաեւ հնարաւորինս սեղմ ժամկէտներում պարզաբանումներ տալ տեղի ունեցածի վերաբերեալ եւ տեղեկացնել քննութեան ընթացքի ու արդիւնքների մասին: Կարէն Անդրէասեանը պաշտօնական գրութեան մէջ նշում է, որ 2011թ. մարտի 3-ին ՄԻՊ գրասենեակը հաղորդում է ստացել ՀՀ կառավարութեան շէնքի մօտ բացօթեայ առեւտրի արգելքի դէմ բողոքօղ անձանց եւ ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւորների կողմից խաղաղ ցոյցի իրականացման ընթացքում մարդու իրաւունքների խախտումների եւ ոստիկանների կողմից լիազօրութիւնների վերազանցման վերաբերեալ: Հանրապետութեան հրապարակ է մեկնել ՀՀ ՄԻՊ Կարէն Անդրէասեանը եւ արագ արձագանքման խումբը: Նրանք չէն տեսել անօրինական որեւէ գործողութեան կատարում ո՛չ ոստիկանների եւ ո՛չ էլ քաղաքացիների կողմից: ԱԺ պատգամաւորները տեղեկացրել էն Պաշտպանին, որ ոստիկանները խոչընդոտել էն քաղաքացիների՝ խաղաղ ցոյց անցկացնելու իրաւունքի իրականացմանը, աւելին՝ ինչպէս վկայում էն պատգամաւորները, բռնութիւն էն կիրառել բողոքօղ քաղաքացիների եւ անձեռնմխելիութիւն ունեցող պատգամաւորների նկատմամբ: «Յայտնում ենք, որ «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւորների կողմից Պաշտպանին հասցէագրուած բանաւոր հաղորդման ընթացքում դէպքի վերաբերեալ այլ մանրամասնէր չէն ներկայացուել, հետեւաբար Պաշտպանը չի կարող տրամադրել Ոստիկանութեանը վերը նշուածից բացի այլ տուեալներ»,- նշւում է Կարէն Անդրէասեանի պաշտօնական գրութեան մէջ:
  -   Մարդու իրաւունքներ