ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ. «ՀԵՏԱՅՍՈՒ ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԵՐԳԸ ՊԵՏՔ Է<br /> ԼՍԵՆՔ ԵՐԿՆՔԻՑ»<br />


ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ. «ՀԵՏԱՅՍՈՒ ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԵՐԳԸ ՊԵՏՔ Է
ԼՍԵՆՔ ԵՐԿՆՔԻՑ»

  • 26-02-1998 19:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեում փետրվարի 26-ին նշվեց Հայաստանի ժողովրդական արտիստուհի, երգչուհի Լուսինե Զաքարյանի 60-ամյա հոբելյանը: «Շնորհակալ եմ հայ ժողովրդին եւ Լուսինեի բոլոր երկրպագուներին, որոնք ի տարբերություն պաշտոնյա այրերի, մեծ ոգեւորությամբ մասնակցեցին նրա հիշատակին նվիրված բոլոր միջոցառումներին»,- «նոյյան տապանի» թղթակցի հետ զրույցում ասաց Լուսինե Զաքարյանի ամուսինը` Խորեն Պալյանը: Նշվեց, որ Լուսինե Զաքարյանը այն եզակի արվեստագետներից էր, որին իրավունք էր շնորհվել երգելու Փարիզի Աստվածամոր տաճարում: Բանաստեղծ Լեւոն Միրիջանյանի խոսքերով, երգելով եկեղեցում, Լուսինեն կարողացավ, այնուամենայնիվ, եկեղեցու պատերից դուրս հանել հայ հոգեւոր երգերը, ներկայացնել ու սիրելի դարձնել դրանք համայն աշխարհին: Տաղանդավոր երգչուհու արվեստը լավագույնս գնահատել է արժանահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսը, որը ժամանակին ասել է. «Հետայսու Լուսինեի երգը պիտի լսենք երկնքից, քանզի մեկ հրեշտակ եւս ավելացավ երկնքում»:
Նոյյան տապան  -   Քաղաքական