1830 թ. ծնվել է հայ բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը


17-02-1830   | Ռուսաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1830 թ. փետրվարի 17-ին Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվել է հայ բանաստեղծ, մանկավարժ Գևորգ Դոդոխյանը:   Նախնական կրթությունը ստացել է Սիմֆերոպոլի հայկական եկեղեցում, ապա կրթությունը շարունակել է գիմնազիայում: 12 տարին լրանալուց հետո ծնողները տեղափոխում են Մոսկվայի Լազարյան ճեմարան: Հետաքրքրվել է նաև նկարչությամբ:

1853թ. մեկնում է Դորպատ (Տարտու)  ու ընդունվում համալսարան, ուսումնասիրում էկոնոմիկա ու իրավունք:

1854թ. գրում է իր հայտնի «Ծիծեռնակը»: 1859թ. հետո, ավարտելով համալսարանը, դասավանդել է Պետերբուրգում, Հյուսիսային Կովկասում, Ղրիմում: Գրեթե 40 տարի աշխատել է որպես ուսուցիչ:

Դոդոխյանը ստեղծագործել է ինչպես գրական հայերենով, այնպես էլ տեղի Ղրիմի խոսվածքով: Հայերեն է թարգմանել Կռիլովի, Լերմոնտովի, Հայնեի ստեղծագործությունները:

Գրել է շուրջ ինը տասնյակ բանաստեղծություններ, որոնցից ամենահայտնին «Ծիծեռնակն» է, որը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լեհերեն, իտալերեն, էստոներեն ու այլ լեզուներով:    

(Վախճ. 1908 թ.):

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից