1919թ. Ծնվել է հայ բանաստեղծ Գեւորգ Էմինը


30-09-1919   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1919թ. սեպտեմբերի 30-ին Աշտարակ քաղաքում ծնվել է Գևորգ Էմինը:

1940թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան (այժմ ՀՊՃՀ) պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական բաժինը: Այնուհետև երկու տարի աշխատել է Մատենադարանում:
 
1942-1944թթ ծառայել է սովետական բանակում:
1949-1950թթ սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում:
1951թ. «Նոր ճանապարհ» ժողովածուի համար արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի: 
1951-1954թթ եղել է «Литературная газета» թերթի թղթակիցը Հայաստանում:
1953թ.-ից եղել է ՍՄԿԿ անդամ:
1954-1956թթ մասնակցել է ՍՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացին:
1968-1972թթ եղել է « Литературная Армения» ամսագրի խմբագիրը:
1967թ. «Հայֆիլմ» կինոստուդիան Էմինի սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որն արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի փառատոնի գլխավոր («Պրոմեթևս-69») և լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին: Երևանի Էքսպերիմենտալ թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման:
 
1976թ. «Դար, հող, սեր» բանաստեղծությունների գրքի համար արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի: 
1979թ. եղել է Չարենցի անվան մրցանակի դափնեկիր:
1979թ.-ից եղել է ՍՍՀՄ գրողների միության անդամ:
1979թ. պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով:
1984թ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով:
1998թ. հունիսի 11-ին մահացել է Երևանում:


Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից