1942թ. սեպտեմբերի 9 - Ծնվել է ՀՀ վաստակավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը


1942թ. սեպտեմբերի 9 - Ծնվել է ՀՀ վաստակավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը

  • -- ::   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր


1942թ. սեպտեմբերի 9 -ին Թբիլիսիում ծնվել է

ՀՀ վաստակավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

1946թ. տեղափոխվել է Երևան: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-66թթ աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1966-68թթ եղել

է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան: 1968-70թթ սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-93թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ դերեր` «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ թագավորը», «Մեծ լռություն» և այլն: Նկարահանվել է բազմաթիվ տեղական և արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը», «Տղամարդիկ», «Օտար խաղեր», «Ծովահենների թագավորությունը», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Մի նայիր հայելու մեջ» և այլն: 1994թ-ից եղել է տարբեր նախագծերի մասնակից: 1980թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 2003թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: 2008թ-ից Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է: 2009թ. ստացել է Գյումրու պատվո և նվիրվածության շքանշան:

Նոյյան տապան   -   Ծննդյան տարեդարձեր