2008թ. սեպտեմբերի 6 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ Հայաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը


2008թ. սեպտեմբերի 6 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ Հայաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը

  • -- ::   |   |  

2008թ. սեպտեմբերի 6 - Նոր փուլի սկզբնավորում հայ-թուրքական հարաբերություններում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ Հայաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Հրավերի համար

առիթ է հանդիսացել Երեւանում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային
հանդիպումը: Խաղի ավարտից հետո թուրք ղեկավարը հրավիրել է իր հայ գործընկերոջը ներկա գտնվելու 2009 թ. հոկտեմբերի 14-ին Ստամբուլում կայանալիք երկու երկրների ֆուտբոլային ընտրանիների պատասխան խաղին: Հանդիպման ընթացքում երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման խնդիրներ: Հանդիպումը նպաստել է երկու կողմերի միջեւ երկխոսության շարունակության մթնոլորտի ստեղծմանը: