2007թ. օգոստոսի 27 - Վախճանվել է ամերիկահայ նշանավոր նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարկոս Գրիգորյանը
-- :: | Հայաստան | Մահվան տարելիցներ
2007թ. օգոստոսի 27 - Վախճանվել է ամերիկահայ նշանավոր նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարկոս Գրիգորյանը:
Ծնվել է 1925թ. դեկտեմբերի 5-ին: Ծագումով Կարսից, ծնված Ռուսաստանում, հասակ առած Իրանում ` արվեստագետը կրթվել է Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, ավարտել այն 1954-ին:
Բարձր Հայքի արմատները արյան մեջ, արիական Արևելքի իմաստությունն ու գեղեցկությունը ներկալած, Իտալիայում արևմտյան մշակույթի իմաստասիրությունն ու գեղագիտությունը յուրացրած և գուցե ի հետևանք այդ յուրացման և արժեքավորման` ստեղծագործել է Իրանում և ԱՄՆ-ում:
Տարբեր երկրներում տարբեր քաղաքակրթություններ և տարբեր սերունդներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ (Նամի Քալանթարի` Իրան, Անսելմո Քիֆր` Գերմանիա, և այլք) իրենց համարում են աշակերտներն ու հետևորդները հայազգի նկարիչ Մարկոս Գրիգորյանի, որի արվեստն արդեն կես դար համաշխարհային արվեստի իրողություն է:
Այն ներկայացված է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, Ռոքֆելեր կենտրոնի հավաքածուների կազմում, Հռոմի, Թեհրանի պատկերասրահներում և այլուր, և քիչ ծանոթ է հայ արվեստաբանությանը: