1933 թվականի դեկտեմբերի 17-ին ծնվել է ռադիոֆիզիկոս Պարիս Հերունին


17-12-1933   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

Պարիս Հերունին ռադիոֆիզիակայի, ռադիոինժեներության եւ ռադիոաստղագիտության ոլորտների հայ գիտնական է, աշխարհի մի շարք ակադեմիաների եւ միջազգային ընկերությունների անդամ, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր:

Ավարտել է Երեւանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը, 1951թ ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտի Ռադիոտեխնիկական ֆակուլտետը: 1957թ ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան եւ որպես ռադիոինժեներ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում: Կարճ ժամանակ անց ստանձնել է Ռադիոֆիզիկական կոնստրուկտորային բաժնի ղեկավարի պաշտոնը:

1960-68 թթ. Հերունին Հայաստանի ԳԱԱ Ռադիոֆիզիակայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում գիտական բաժնի փոխտնօրենն էր, ինչպես նաեւ ղեկավարում էր Գերբարձր հաճախականությունների բաժինը:

1971 թվականից մինչ ի մահ ղեկավարել է Հայաստանի Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը:

Պարիս Հերունին հրապարակել է 340 գիտական աշխատություն եւ 3 մատենագրություն: Հերունին լուրջ ուսումնասիրություններ է կատարել ոչ միայն ռադիոֆիզիակայի, այլեւ աստղագիտության ոլորտներում: Նա 4 տելեսկոպների մեթոդով հետազոտել է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը` Քարահունջը (Սյունիքի մարզում) եւ պարզել, որ այն ավելի քան 7500 տարվա պատմություն ունի: Իր ուսումնասիրությունները Հերունին ամփոփել է «Հայերը եւ հին Հայաստանը» գիքում:
Պարիս Հերունին վախճանվել է 2008 թ. դեկտեմբերի 5-ին:
 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից