1915 մայիսի 24 - Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը միացյալ հայտարարությամբ դատապարտել են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը


24-05-1915   |   |  

1915 մայիսի 24 - Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը միացյալ հայտարարությամբ դատապարտել են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը:
Առաջին անգամ միջազգային ասպարեզում երեք խոշոր տերությունները հայերի դեմ կատարված ոճրագործությունը որակել են որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ» Թուրքիայի կողմից կատարած նոր հանցագործություններ, որոնց համար անձնական պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների, ինչպես նաեւ նրա տեղական այն իշխանությունների վրա, ովքեր մասնակից են դարձել կոտորածներին: Անգլո-ֆրանս-ռուսական համատեղ հայտարարությունը կարեւոր պաշտոնական փաստաթուղթ էր, որը կառավարությանը եւ նրա անդամներին հավաքականորեն եւ անձնապես պատասխանատու էր համարում նրանց կատարած հանցանքների եւ ոճրագործությունների համար:

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից