Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայր Տաճարում օծվել է Գարեգին Ա կաթողիկոսը


10-05-1943   | Լիբանան  |  Իրադարձություններ

1943թ. - Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայր Տաճարում օծվել է Գարեգին Ա կաթողիկոսը (Հովսեփյանց):

Գարեգին Ա-ն ծնվել է Նշան Սարգսյան անունով Սիրիայի Քեսապ քաղաքում` 1932 թ. օգոստոս 27-ին:

 

Նախնական կրթությունն ստացել է Քեսաբի Ուսումնասիրաց միացյալ վարժարանում, ապա ուսումնառությունը շարունակել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքում (1946–52):
1949-ին ձեռնադրվել է սարկավագ, 1952-ին՝ կուսակրոն քահանա, վերակոչվել Գարեգին աբեղա՝ ի հիշատակ Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի, դարձել Կիլիկիո միաբանության ուխտի անդամ:
Պաշտպանելով վարդապետական ավարտաճառը «Հայաստանյայց եկեղեցվո աստվածաբանությունը ըստ հայ շարականներու» թեմայով՝ 1955-ին ստացել է վարդապետական աստիճան: Նույն թվականին պաշտոնավարել է Դպրեվանքում՝ որպես ուսուցիչ և վերակացու, 1956-ին ստանձնել Դպրեվանքի տեսչի պաշտոնը: 1957–59-ին Գարեգին վարդապետն ուսումնառությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում` ավարտաճառ ներկայացնելով «Քաղկեդոնի ժողովը և Հայ եկեղեցին» (հրտ. 1965, անգլ., ունեցել է մի շարք վերահրատարակություններ) խորագրով աշխատությունը, ստացել գրականության բակալավրի աստիճան:
1960-ին կրկին ստանձնել է Դպրեվանքի տեսչի պաշտոնը:
1963-ին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, 1964-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1973-ին նրան շնորհվել է արքության պատիվ և տիտղոս:
1971–73-ին վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղա) թեմի, 1973–1977-ին՝ Հս. Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնը:
1977-ի մայիսի 2-ին, Խորեն Ա Բարոյանի կաթողիկոսության շրջանում, ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս, 1983-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս:
1992-ից եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
1995-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս:
Եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, աշխարհի մի շարք կրոնական ու գիտական հաստատությունների և համալսարանների պատվավոր դոկտոր:
Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետը մահացել է 1999 թ. Հունիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
 

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից