Ծնվել է Խորեն Աբրահամյանը


01-04-1930   |   |  Ծննդյան տարեդարձեր

1930 թվականի ապրիլի 1-ին ծնվել է ՀԽՍՀ ժողովրդական դերասան (1969) եւ ռեժիսոր Խորեն Աբրահամյանը: (Վախճ. 2005 թ.):

Ծնվել է Երեւանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երեւանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951-ին եւ ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեոն, Պեպոն, Օթելլոն, Արա Գեղցիկը եւ այլն)։

Բազմիցս նկարահանվել է «Մոսֆիլմի», «Հայֆիլմի» եւ Երեւանի հեռուստատեսությամբ թողարկված կինոնկարներում, ինչպես` «Առաջին էշելոնը» («Մոսֆիլմ»), «Մոր սիրտը», «Առաջին սիրո երգը», «Իմ ընկերոջ մասին», «Փառքի օղակները», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» եւ այլն։
 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից