Զոհվել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատար, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը


Զոհվել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատար, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը

  • -- ::   |   |  Մահվան տարելիցներ


1991 թ. ապրիլի

30-ին Արցախյան պատերազմում նահատակվել են Թաթուլ Կրպեյանը (ծնվ. 1965 թ.), Արթուր Կարապետյանը (ծնվ. 1967 թ.), Սիմոն Աչիկգյոզյանը (ծնվ. 1939 թ.), Հրաչ Դանիելյանը և Վալերի Նազարեթյանը (ծնվ. 1961 թ.):

Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը  Ղարաբաղյան պատերազմի ժամանակ` 1990թսեպտեմբերից մինչև 1991 թ. մայիս ամիսը  եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:

 

Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ:Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ: Համալսարանի առաջին կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Թաթուլը նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր:

1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարել է Գետաշենի

ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների: Քաջի մահով ընկել է 1991թ. ապրիլի 30-ին «Օղակ» գործողության ժամանակ: 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման: Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ: Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը:

 

Նոյյան տապան   -   Մահվան տարելիցներ