Վախճանվել է անվանի զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը


15-07-1984   |   |  Մահվան տարելիցներ

1984 հուլիսի 15-ին Երևանում վախճանվել է անվանի զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս Սարգիս Մարտիրոսյանը: Եղել է Առաջին ուկրաինական ռազմաճակատի 38-րդ բանակի 50-րդ հրաձգային կորպուսի հրամանատար և ակտիվ մասնակցություն է ունեցել Ուկրաինայի ազատագրման մարտերին:

Ծնվել է 1900թ. սեպտեմբերի 21-ին գ. Մադրասա (Հս. Արցախ): Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1918թ. մայիսին կամավոր է գրվել Բաքվի կարմիր գվարդիա: 1919-1920թթ. կրտսեր ենթասպա է ծառայել առաջին ՀՀ 1-ին հեծյալ գնդում: 1920թ. մտել է կարմիր բանակ: 1921-39թթ. ծառայել է Հայկական հրաձգային դիվիզիայում: 1925թ. ավարտել է Կովկասյան բանակի շտաբին կից դասընթացները (Թբիլիսի), 1928թ.` ԳՇ-ին կից հրամկազմի կատարելագործման դասընթացները (Մոսկվա): 1939թ.-ից եղել է 30-րդ Հրաձգային դիվիզիայի օպերբաժնի պետ  (Բելառուս. ռազմական օկրուգ): Մասնակցել է Մերձբալթիկայի, Արմ. Բելառուսի և Արմ. Ուկրաինայի ազատագրմանը: 1941թ. փետրվարից 227-րդ Հրաձգային դիվիզիայի շտաբի պետ (18-րդ Բանակ, Խարկովի ռազմական օկրուգ), մասնակցել է Կիևի պաշտպանությանը: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: 1941թ. սեպտեմբերի 21-ից 340-րդ Հրաձգային դիվիզիայի (49-րդ Բանակ, Արմ. ռ-ճակատ) հրամանատար: Մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, Կուրսկի, Տուլայի, Օրյոլի ճակատամարտերին, Օստրոգոժսկ-Ռոսսոշանսկյան, Կորսուն-Շևչենկովսկյան, Սանդոմորյան, Յասսո-Քիշինևյան, Ներքին-Սիլեզյան, Վիսլա-Օդերյան, Բեռլինի և Պրահայի գործողություններին, Ուկրաինայի (12 անգամ Գերագույն գլխավոր հրամանատարից շնորհակալագիր է ստացել), Ռումինիայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի ազատագրմանը: 1943թ. հունվարին ազատագրել է Օստրոգոժսկը, Ստարի Օսկոլը, Բելգորոդը, Խարկովը: 1943թ. մայիսի 8-ից` 50-րդ Հրաձգային կորպուսի հրամանատար (38-րդ Բանակ): 1943թ. սեպտեմբերի 2-ին ազատագրել է Սումի, ապա Ռոմնի, Պրիլուկի քաղաքները, մասնակցել Դնեպրի գետանցմանը: Ակտիվորեն մասնակցել է Կիևի ազատագրմանը և 1943թ. նոյեմբերի 6-ին նշանակվել Կիևի կայազորի առաջին պետ: 1944թ. մարտ-ապրիլին Մ. կորպուսը գետանցել է Հվ. Բուգը, Դնեստրը, Պրուտը, ազատագրել 400 բնակավայր: Նրա կորպուսի կազմում էր Լ. Սվոբոդայի չեխոսլովակյան 1-ին հրաձգային բրիգադը: 1944թ. ապրիլից 73-րդ Հրաձգային կորպուսի (50-րդ Բանակ, 1-ին Ուկր. ռ-ճակատ) հրամանատար: 1944թ. հուլիսի 27-ին բարձր նվիրվածության և նշանակալից մարտական գործողությունների վարման բացառիկ հմուտ ղեկավարման համար ԱՄՆ-ի նախագահ Ֆ. Ռուզվելտը Մ. շնորհել է Պատվո Լեգիոների կոչում «1-ին աստիճանի Կոմանդորական խաչի» հանձնումով: 1945թ. հունվարի 21-ին ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը նրա կորպուսն ազատագրել է լեհական Խմելնիկ, Վելյուն, Վրոցլավ քաղաքները, ոչնչացրել է ավելի քան 20.000 զինվոր և սպա, 83 տանկ, 21 ինքնաթիռ, մեծաքանակ այլ տեխնիկա: 1945թ. մայիսի 9-ին նրա կորպուսն առաջինն է մտել ազատագրված Պրահա: Մարտական առաջադրանքներն օրինակելորեն կատարելու, հրաձգային կորպուսի հմուտ ղեկավարման համար 73-րդ Հրաձգային կորպուսի (52-րդ Բանակ, 1-րդ Ուկր. ռ-ճակատ) հրամանատար գեներալ-մայոր Ս. Ս. Մարտիրոսյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. մայիսի 29-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 39051) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 6068, ԽՄՀ գրքույկ № 6547, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 10288, Շքանշանային գրքույկ № 210401): 1947թ. ավարտել է ԳՇ Ռազմական ակադեմիային կից բարձրագույն ակադեմիական դասընթացները: 1951թ.-ից 7-րդ գվ. Բանակի հրամանատարի տեղակալ: Զորացրվել է 1953թ.: Գնդապետ (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 0412, 28.11.41), գեներալ-մայոր (20.12.42), գեներալ-լեյտենանտ (27.06.45): Եղել է Խորհրդա-չեխոսլովակյանբարեկամության միության փոխնախագահ, հայ-չեխոսլովակյան բարեկամության միության նախագահ: Ապրել է Երևանում: Մահացել է 1984թ. փետրվարի 15-ին: Թաղված է զինվորական գերեզմանատանը: Պարգևատրվել է Լենինի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 10.01.44, № 11088; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 6.04.45, № 31527; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 6.05.46, № 39623), Սուվորովի 2-րդ աստիճանի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 8.02.43, № 48; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 17.05.44, 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ,  883), Կարմիր դրոշի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 12.04.42, № 30517; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 13.09.44, № 6441; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 3.11.44, № 176698; 4. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 15.11.50, № 1422 ), Կարմիր աստղի (2), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, «ԲԳԿԲ XX-ամյակ», «Մոսկվայի պաշտպանության համար», «Պրահայի ազատագրման համար» մեդալներով, չեխոսլովակյան «Սպիտակ առյուծի» 2-րդ աստիճանի և «Խաչ սուսերով» շքանշաններով: 1984թ. Կիևում Մ. անունով փողոց է անվանակոչված, տեղադրված է հուշատախտակ: Պրահայում, Երևանում և այլ քաղաքներում կան հուշարձաններ, անվանակոչված են փողոցներ: Սումիի, Վելյունի, Վրոցլավի, Կիևի, Մլադա Բոլեսլավի, Պրահայի և Երևանի պատվավոր քաղաքացի:

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից