ԱՄՆ կոնգրեսականները կայցելեն Ծիծեռնակաբերդ


ԱՄՆ կոնգրեսականները կայցելեն Ծիծեռնակաբերդ

  • 24-04-2014 09:50:00   | Հայաստան  |  Այցելություն
Ապրիլի 24-ին ժամը 09:50  Ծիծեռնակաբերդում (Ցեղասպանության թանգարանի հարևանությամբ) ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Րոյսը (Կալիֆորնիա), Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) և Լոիս Ֆրենկելը (Ֆլորիդա) կմասնակցեն ծառատունկի, ինչից հետո ծաղիկներ կդնեն եղեռնի զոհերի հուշարձանի առջև:  Հաջորդ օրը՝ ապրիլի 25-ին, ժամը 16:50  պատվիրակությունը շրջայց կկատարի Հայկական Ազգային ինժեներական լաբորատորիայում (Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի #10 մասնաշենք):
 
Լրատվամիջոցները հրավիրվում են  ներկա գտնվել վերոնշյալ բոլոր միջոցառումներին, որոնց ընթացքում լրագրողներին հնարավորություն կտրվի հարցեր ուղղել պատվիրակության անդամներին:
 
 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանին 055057426 հեռախոսահամարով:
 
Նոյյան տապան   -   Այցելություն