Կկայանա հանդիպում՝ Երևանի և Լիտվայի հանրապետության Ալիտուս քաղաքի գործարարների միջև


Կկայանա հանդիպում՝ Երևանի և Լիտվայի հանրապետության Ալիտուս քաղաքի գործարարների միջև

  • 30-07-2014 12:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
   Հուլիսի 30–ին ժամը 12–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում (Խանջյան 11) կկայանա Երևանի և Լիտվայի հանրապետության Ալիտուս քաղաքի գործարարների հանդիպում։ Համագործակցության ոլորտներն են սննդարդյունաբերությունը, տրանսպորտային ծառայությունները և լոգիստիկան, բուժտեխնիկան, պլաստիկ արտադրությունը, անշարժ գույքի վարձակալումը և վաճառքը, նոր տեխնոլոգիայով թռչնաբուծությունը և այլն։
 
 ՀՀ ԱԱՊ   լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն