Տեղի կունենա «Yerevan 2.0» քաղաքային երիտասարդական փառատոնը
20-09-2014 14:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 14:00-22:00-ին, «Սիրահարների այգում» («Պողոսյան պարտեզներ») տեղի կունենա «Yerevan 2.0» քաղաքային երիտասարդական փառատոնը:
«Yerevan 2.0» քաղաքային փառատոնի մուտքն ազատ է:
«Yerevan 2.0» քաղաքային փառատոնը նախադեպը չունեցող, իր տեսակի մեջ եզակի, ձևաչափով նոր, յուրահատուկ զանգվածային միջոցառում է, որի նպատակն է ներկայացնել երիտասարդական քաղաքային մշակույթը, ակտիվ ներգրավել քաղաքացիներին ստեղծագործական միջոցառումներում՝ նպաստելով քաղաքային միջավայրի փոփոխմանն ու երիտասարդների նախասիրությունների ընդլայնմանը:
Փառատոնի ծրագիրը կազմված է 4 հիմնական թեմատիկ հարթակներից՝ «Art» («Արվեստ»), «Sport» («Սպորտ»), «Relax» («Հանգիստ»), «Education» («Կրթություն»), որոնցից յուրաքանչյուրը ներկայացնելու է ժամանակակից երատասարդության ակտիվ և ստեղծագործական կյանքը: