Տեղի կունենա ջերմաարդիականացված շենքի պաշտոնական բացման արարողությունը


Տեղի կունենա ջերմաարդիականացված շենքի պաշտոնական բացման արարողությունը

  • 19-09-2014 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Երևանի Ավան վարչական շրջանի Դ. Վարուժան 6 հասցեում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը կազմակերպում է ջերմաարդիականացված շենքի պաշտոնական բացման արարողությունը: 
 
Միջոցառմանը նախատեսվում է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի, ինչպես նաև միջազգային կառույցների, նախագծային և շինարարական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությունը:
 
Շենքի ջերմաարդիականացման աշխատանքները ֆինանսավորվել են ՄԱԶԾ-ԳԵՖ ծրագրի և համաֆինանսավորվել՝ Երևանի քաղաքապետարանի կողմից: 
 
Սա Հայաստանում բազմաբնակարան շենքի առաջին լայնամասշտաբ ջերմաարդիականացման փորձն է, որը կարող է ունենալ բարձր կրկնօրինակելիություն՝ հաշվի առնելով նմանատիպ շենքերի էներգետիկ ծախսերի նվազեցման, ինչպես նաև երկրի էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: 
 
Հավելյալ տեղեկատվության համար դիմել`
Նազինե Խալաֆյանին
ՄԱԶԾ էներգաարդյունավետության ծրագրերի հասարակայնության հետ կապերի պատասխանատու
հեռ: (374 94) 959084 
Նոյյան տապան   -   Իրադարձություն