Ասուլիս «Կոմիտասյան օրեր» փառատոնի վերաբերյալ


Ասուլիս «Կոմիտասյան օրեր» փառատոնի վերաբերյալ

  • 24-09-2014 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կկայանա Կոմիտասի 145-ամյակին նվիրված «Կոմիտասյան օրեր» փառատոնի մամուլի  ասուլիսը:
 
Մամուլի ասուլիսին մասնակցում են.
 
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,
 
Փառատոնի կազմակերպիչ, Կամերային երաժշտության ազգային և հայ հոգևոր երաժշտության կենտրոնների գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը,
 
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, 
 
«Հովեր» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, 
 
Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը, 
 
դաշնակահար Արմեն Բաբախանյանը,
 
փառատոնի համակարգող Արմեն Արաբյանը,
 
նկարիչ, բեմանկարիչ Դավիթ Մինասյանը: 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս