Էջմիածնի տոն.Տոնական միջոցառումների ծրագիր (3 օր)


Էջմիածնի տոն.Տոնական միջոցառումների ծրագիր (3 օր)

  • 06-10-2014 14:00:00   | Արմավիրի մարզ  |  Իրադարձություն
Տոնական միջոցառումների ծրագիր
 
06.10.2014
14:00  Քաղաքի տոնին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի  բաց առաջնության բացման  
             արարողություն
16:00  Այց  Զոհվածների պանթեոն (Զվարթնոց)
16:30  Արագածի զանգվածի 2-րդ շենքի խաղահրապարակի   բացում,  այցելություն
             թիվ 16 մանկապարտեզ
17:00  Համերգ Արագած թաղամասում
 
07.10.2014
16.00      Այց Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան
16:30      Հանդիպում Չարենց 11 և 13 շենքերի բնակիչների հետ
17.00      Համերգ Չարենց թաղամասում
 
08.10.2014
12.30      Այց Արցախյան հերոսամարտի հուշարձան
12:45      Կոմիտասի անվան մշակույթի պալատի բացում
14.00      Շքերթ
15.30-17.00 Տաղավարների դիտում, նկարչական ցուցահանդեսների բացում, համերգային ծրագիր    քաղաքապետարանի հարակից պուրակում
17:30    Տոնական համերգ
22.00      Հրավառություն
 
Ամբողջ օրվա ընթացքում քաղաքապետարանին հարող պուրակներում բացօթյա համերգներ,     ժամանցային ծրագրեր, ցուցադրական ելույթներ, ցուցահանդեսներ:
 
 
Էջմիածին քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին: Սա յուրահատուկ խորհուրդ ունի: Տոնը հոկտեմբերի 8-ին նշելու առաջին եւ ամենակարեւոր պատճառն այն է, որ 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերի գյուտն արած, վերադառնում էր հայրենիք, նրան հենց հոկտեմբերի 8-ին Էջմիածնում դիմավորեց ժողովորդը` Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: Եվ գրերի գյուտի պատվին երեք օր շարունակ տոնախմբություն եղավ Էջմիածնում: Մենք փորձում ենք այդ խորհուրդը եւս պահպանել, այդ իսկ պատճառով քաղաքի տոնի միջոցառումները շարունակվում են 3 օր` սկսվելով հոկտեմբերի 6-ին: Հոկտեմբերի 6-ին եւ 7-ին միջոցառումներ ենք անցկացնում Էջմիածնի արվարձաններում` Զվարթնոց, Չարենց թաղամասեր` այդ տարածքների բնակիչներին նույնպես խաղահրապարակներ նվիրելով, այլ անակնկալներ մատուցելով:
 

 

Նոյյան տապան   -   Իրադարձություն