Երևանում մեկնարկում է «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը` պատմություն և արդիական խնդիրներ» միջազգային գիտաժողովը


Երևանում մեկնարկում է «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը` պատմություն և արդիական խնդիրներ» միջազգային գիտաժողովը

  • 01-10-2014 10:00:00   | Հայաստան  |  Գիտաժողով
 
Սույն թվականի հոկտեմբերի 1-ին` ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում (Բաղրամյան 24), կմեկնարկի «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը` պատմություն և արդիական խնդիրներ» միջազգային գիտաժողովը:
 
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:
 
Լիագումար նիստում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հանդես կգա «Առաջին աշխարհամարտ – Հայոց ցեղասպանություն. Պատճառներ և հետևանքներ» զեկույցով, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը`  «Հայոց ցեղասպանության ծրագրի ձևավորումը. Թուրքական փաստաթղթերի վերլուծություն» զեկույցով,  պատմաբան և հասարակական գործիչ Ալեքսանդր Շուբինը (Ռուսաստանի Դաշնություն)` «Օսմանյան արշավանքը դեպի Արևելք 1918 թ.»  զեկույցով, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը` «Հաղորդում Հայաստանի Ազգային Արխիվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի տարբեր լեզուներով հրատարակության մասին» զեկույցով:
 
Գիտաժողովին ներկայացված է ևս 45 գիտական զեկույց, որոնք կքննարկվեն գիտաժողովի` «Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին, «Հայկական հարցը և դիվանագիտական պայքարը Առաջին աշխարհամարտի տարիներին», «Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության արտացոլումը հայ ու համաշխարհային գեղարվեստական գրականության ու արվեստի մեջ», «Օսմանյան կայսրության իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը», «Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտում և դրանց հատուցման խնդիրները» նստաշրջաններում:
 
Գիտաժողովն իր աշխատանքները կամփոփի հոկտեմբերի 2-ին:
 
Նոյյան տապան   -   Գիտաժողով