Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն (Ծրագիր)


Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն (Ծրագիր)

  • 07-11-2014 18:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը և հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը համատեղ՝  2014 թ. նոյեմբերի 7-11-ը Երևան, Գյումրի և Էջմիածին քաղաքներում կանցկացնեն ճապոնական ֆիլմերի փառատոն:
Փառատոնի շրջանակներում Երևանում, Գյումրիում և Էջմիածնում կցուցադրվեն՝ «Երջանիկ թռիչք», «Միշտ մայրամուտներ 3-րդ փողոցում», «Ինձնից քեզ», «Երջանկության բլիթներ», «Գեղագրությամբ զբաղվող աղջիկներ» ֆիլմերը:
Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում:
Փառատոնի մուտքն ազատ է:
 
Հայաստանում Ճապոնական ֆիլմերի փառատոնի
ԾՐԱԳԻՐ
 
 
Երևան
 
07.11.2014
18.00 Փառատոնի բացում 
Վայրը` «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճ
Կցուցադրվի «Երջանիկ թռիչք» ֆիլմը (ռեժիսոր` Սինոբու Յագուտի) 
 
08.11.2014
12:00 «Միշտ մայրամուտներ 3-րդ փողոցում» (ռեժիսոր` Տակասի Յամաձակի) 
14:00  «Երջանկության բլիթներ» (ռեժիսոր` Յուկիկո Միսիմա)
Վայրը` «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճ
 
09.11.2014
12:00 «Ինձնից քեզ» (ռեժիսոր` Նաոտո Կումաձավա)
14:00 «Գեղագրությամբ զբաղվող աղջիկներ» (ռեժիսոր` Ռյուիտի Ինոմատա)
Վայրը` «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճ
 
 
Գյումրի
 
10.11.2014
12:00 «Երջանկության բլիթներ» (ռեժիսոր` Յուկիկո Միսիմա)
Վայրը`  «Հոկտեմբեր» կինոթատրոն
 
 
11.11.2014
12:00 «Միշտ մայրամուտներ 3-րդ փողոցում» (ռեժիսոր` Տակասի Յամաձակի)
14:00 «Երջանիկ թռիչք» ֆիլմը (ռեժիսոր` Սինոբու Յագուտի) 
Վայրը` «Հոկտեմբեր» կինոթատրոն
 
 
Էջմիածին
11.11.2014
16:00 «Երջանկության բլիթներ» (ռեժիսոր` Յուկիկո Միսիմա)
Վայրը` Քաղաքապետարանի դահլիճ
 
Նոյյան տապան   -   Մշակույթ