Քննարկում և բարեգործական համերգ – երեկո՝ «Մեր անելիքները ջավախահայության սոցիալ – տնտեսական խնդիրների լուծման գործում» թեմայով


Քննարկում և բարեգործական համերգ – երեկո՝ «Մեր անելիքները ջավախահայության սոցիալ – տնտեսական խնդիրների լուծման գործում» թեմայով

  • 16-11-2014 16:00:00   | Ռուսաստան  |  Իրադարձություն
Նոյեմբերի 16 –ին, ժամը 16։00-ին, ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Ամրոց» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու «Մեր անելիքները ջավախահայության սոցիալ – տնտեսական խնդիրների լուծման գործում» թեմայով քննարկում և բարեգործական համերգ – երեկո:
 
Միջոցառման կազմակերպիչներն են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, Ս. Պետերբուրգի  հայ համայնքը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի Ս. Պետերբուրգի հայոց հոգևոր հովվությունը  և Ս. Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։
 
Միջոցառումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով խնդրում ենք տրամադրել Ս. Պետերբուրգում բնակվող  Ձեր հարազատների, ընկերների, բարեկամների և ջավախահայության խնդիրներով մտահոգ անձանց տվյալները /անուն ազգանուն, հեռախոս, էլ. հասցե/ ՝ միջոցառմանը հրավիրելու նպատակով։ 
"Վահե Սարգսյան" <javakhk1913@gmail.com>
Նոյյան տապան   -   Իրադարձություն