Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը կօծի Ս. Գևորգ եկեղեցու խաչվառն ու Ս. Աստվածածին եկեղեցու խաչքարեր


Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը կօծի Ս. Գևորգ եկեղեցու խաչվառն ու Ս. Աստվածածին եկեղեցու խաչքարեր

  • 01-11-2014 15:00:00   | Արարատի մարզ  |  Այցելություն
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15.00, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում կօծվեն Խաչվառն ու Վեմքարը: 
Արարողության ավարտին համայնքի անդամները պատրաստել են տոնախմբություն՝ նշելու եկեղեցու օծման հնգամյակը: Ելույթ կունենան Ս. Գևորգ Եկեղեցու կիրակնօրյա վարժարանի սաները, կհնչեն հոգևոր երգեր: Հյուրերը հնարավորություն կունենան տեղում ձեռքով պատրաստել տարբեր իրեր, որոնց համար կտրամադրվեն անհրաժեշտ նյութեր և պարագաներ:
Նույն օրը` ժամը 16.30,  Շահումյանի Ս. Աստվածածին եկեղեցում Տ. Նավասարդ սրբազան հայրը կօծի եկեղեցու երեք խաչքարերը: 
Այստեղ ևս արարողությունից հետո համայնքը նախապատրաստել է փոքրիկ տոնախմբություն, որից հետո մատաղ կմատուցվի հյուրերին:   
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
 
 
Նոյյան տապան   -   Այցելություն