Տեղի կունենա երգչուհի Սոնայի և Bad Boys Blue խմբի համատեղ մամուլի ասուլիսը


Տեղի կունենա երգչուհի Սոնայի և Bad Boys Blue խմբի համատեղ մամուլի ասուլիսը

  • 18-11-2014 15:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Նոյեմբերի 18-ին, ժամը 15:00-ին Ձեզ Յանս ակումբի Մյուզիք հոլլում  (Yans Club Music Hall) տեղի կունենա երգչուհի Սոնայի և Bad Boys Blue խմբի համատեղ մամուլի ասուլիսը
 
 
Թեման՝ ՀԱՆՐԱՀԱՅՏ BAD BOYS BLUE ԽՄԲԻ ՄԵՆԱԿԱՏԱՐ ՔԵՎԻՆ ՄԱՔԿՈՅԸ ԵՎ ԵՐԳՉՈՒՀԻ ՍՈՆԱՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԶՈՒԳԵՐԳՈՎ
 
Ասուլիսի խոսնակներն են`
 
> Սոնա, երգչուհի, Հայաստանի Ձայնը նախագծի մարզիչ
 
> Քեվին Մաքկոյ, Bad Boys Blue խմբի մենակատար
 
> Իգոր Սենգեր, Bad Boys Blue խմբի պրոդյուսեր
 
Ասուլիսի ընթացքում երգչուհի Սոնան և Քեվին Մաքկոյը կներկայացնեն զուգերգի ձևավորման պատմությունը, կպատմեն հետագա ծրագրերի և առաջին անգամ Bad Boys Blue խմբի Հայաստանում կայանալիք համերգային ծրագրի մասին: Ասուլիսին կներկայացվի նաև Bad Boys Blue խմբի և Սոնայի զուգերգի տեսահոլովակի կոնցեպցիան, նկարահանման մանրամասները, ինչպես նաև ԶԼՄ-ների տեսահոլովակի նկարահանմանը մասնակցելու հավատարմագրման գործընթացը:
 
Միջոցառմանը Ձեր մասնակցությունը հաստատելու և հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել միջոցառման պաշտոնական գործընկեր “SPRING PR” ընկերության հետ:
 
SPRING PR-ընկերության միջազգային նախագծերի ղեկավար Տաթևիկ Սիմոնյան
 
Հեռ.՝ + 374 10 500 561, + 374 99 88 00 23
 
ՔԵՎԻՆ ՄԱՔԿՈՅ
 
Երգիչ, երաժիշտ
 
Bad Boys Blue խմբի անդամ Քեվին Մաքկոյը ծնվել է 1971 թվականի հունվարի 21-ին ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում: Այժմ բնակվում է Գերմանիայում: Մաքկոյը կարիերան սկսել է 1997 թվականից:
 
Չնայած երաժիշտի ծնողների ցանկությանն ու ակնկալիքներին` հայրը ցանկանում էր, որ որդին լինի եկեղեցու դաշնակահար, իսկ մայրը` ոստիկան, նա մեկնում է Եվրոպա` երասժիշտ դառնալու նպատակով:
 
Եվրոպա մեկնելուց 3 ամիս անց Քեվինը պայմանագիր է կնքում EMI MUSIK GERMANY ընկերության հետ: Նա ստեղծագործում էր, իր յուրօրինակ երգերով հանդես էր գալիս տարբեր ակումբներում` ծավալելով անհատական երաժշտական գործունեություն:
 
Երաժշտական գործունեության ընթացքում Քեվինը ակումբներից մեկում ծանոթանում է Էրիկ Սինգերոմի և Bad Boys Blue հանրաճանաչ խմբի հիմնադիր Էնդրյու Թոմասի հետ` վերջիններիս կողմից առաջարկ ստանալով դառնալ իրենց խմբի անդամներից մեկը: Սակայն հանրահայտ խմբին անդամակցելը, եվրոպական լավագույն դահլիճներում բազմահազարանոց հանդիսատեսի առջև համերգներ ունենալու հնարավորությունն ու հեռանկարները չգայթակղեցին երիտասարդ երաժիշտին: Նա շարունակում էր հավատարիմ մնալ իր սկզբունքներին և ինքն իրեն:
 
2009 թվականին Էնդրյու Թոմասի մահից հետո Bad Boys Blue խմբի պրոդյուսերության հետ կապված ամբողջ աշխատանքն ընկնում է Քեվինի ուսերին, որովհետև նա խոստացել էր արդեն առողջական ծանր վիճակում գտնվող Էնդրյու Թոմասին, որ ամեն գնով կպահպանի խումբը: Քանի որ լեգենդար խմբի կազմն այլևս չկար, Քեվինը և իր ընկեր ու պրոդյուսեր Իգոր Սենգերը նախաձեռնում են նոր ծրագիր. նրանք ծավալում են իրենց գործունեությունը և հանդես են գալիս Քեվին Մաքկոյ և Bad Boys Blue նոր անվան տակ: Այս ժամանակաշրջանում նրանք աչքի են ընկնում իրենց
 
ստեղծագործությունների ժամանակակից և տարբերվող վերամշակումներով:
 
Այսօր Քեվին Մաքկոյը միջազգային ամենապահանջված արտիստներից է: Նա մինչ օրս շարունակում է հանդես գալ համերգներով աշխարհի տարբեր երկրներում: Հանդիսանում է Vodafone Spain բջջային օպերատորի երաժշտության հեղինակը: Աննկարագրելի խարիզմատիկ Քեվինը կարողանում է անմիջական կապ հաստատել իր հանդիսատեսի հետ: Նման հատկանիշները, որոնք բնորոշ են երևի թե միայն Քեվինին, թույլ են տալիս նրան աշխարհի ցանկացած կետում զգալ իրեն, ինչպես իր տանը:
 
Նրան հատկապես սիրում են Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Հազարավոր ռուս երկրպագուների խնդրանքով` նա հանդես եկավ զուգերգով Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նադեժդա Կադիշևայի հետ: Այս զուգերգը մեծ ճանաչում ձեռք բերեց և բուռն քննարկվեց ԶԼՄ-ներում և ինտերնետ պորտալներում: 2014 թվականին Քեվին Մաքկոյը “Славянский базар” փառատոնի պատվավոր հյուրն էր: Բելոռուսյան և ռուսական հեռուստաընկերություններում այդ փառատոնի տեսանյութը դասվում է ամենավարկանիշային տեսանյութերի շարքին: Պարբերաբար ելույթ ունենալով Մոսկվայի Կրեմլի բեմում` Քեվինը աստիճանաբար սկսում է ընդունել ռուսական մշակույթը և շատերի համար արդեն դառնում է նրա մի մասը: Նա ինքն իր մասին ասում է` «Ես սևամորթ ռուս եմ»: Մաքկոյը մասնակցում է նաև ռուսական խոշոր հեռուստանախագծերին: Նրա նոր ստեղծագործությունները` Just To See Your Smile և Little Things, հանրության կոմից ընդունվեցին նույնքան բուռն, ինչպես, օրինակ, You’re Woman և Pretty Young Girl երգերը:
 
2014 թվականի նոյեմբերի 21-ին Քեվին Մաքկոյ և Bad Boys Blue խումբը Յանս ակումբի Մյուզիք հոլլում հանդես կգան մենահամերգով: Քեվին Մաքկոյը իր Հայստան այցի շրջանակներում պատրատվում է համագործակցել հայ երաժիշտների հետ: 2014 թվականին Մոսկվայի Կրեմլի դահլիճում կայացած «Տաշի շոու 2014» համերգային ծրագրի ժամանակ նա զուգերգով հանդես երկավ երգչուհի Սոնայի հետ, իսկ արդեն Հայաստան այցի շրջանակներում նախատեսվում է զուգերգի հիման վրա տեսահոլովակի նկարահանում:
 
ՍՈՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
 
Երգչուհի, փոփ, ջազ
 
Ծնվել է 1973թ.հուլիսի 15-ին, Երևանում:
 
Երգչուհու սոլո կարիերան սկսվել է 1991թ.-ին: Նույն թվականին մասնակցել է «Առավոտյան աստղ» մրցույթին՝ հասնելով եզրափակիչ փուլ և ձայնագրել է իր առաջին «SONA» ալբոմը, որը հրատարակվել է Իսպանիայում, այնուհետև թողարկել է 2 տեսահոլովակ՝ «Back to the Ancient World» և «Stay with Me»:Այդ ընթացքում համագործակցել է պրոդյուսեր Ի.Պրիգոժինի հետ:
 
1992–1994թթ. Սոնան մենահամերգով հանդես է գալիս «Մոսկվորեչյե» մշակույթի տանը, մասնակցում է Բորիս Մոիսեևի «Boris Moiseev and His People» նախագծում՝ հանդես գալով «Lady Jazz»-ի դերում, առաջադրվում է որպես լավագույն ռոք երգչուհի «Oվացիա» երաժշտական մրցույթում: Երգչուհին նաև մասնակցություն է ունենում Վլադիսլավ Լիստևի հիշատակի երեկոյին, մասնակցում «Good Morning», «Clip», «Billboard», «Jam», «Program A», «Top 7» հայտնի նախագծերին:
 
1996թ. նկարահանվում է Մ.Դովլաթյանի «Մեր բակ» ֆիլմում:
 
1997թ. Սոնան հայկական ջազի մի շարք նվիրյալների հետ միասին վերագործակում է Հայաստանի պետական ջազ նվագախումբը Կոստանդին Օրբելյանի ղեկավարությամբ: Արմեն Մարտիրոսյանը նշանակվում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար, իսկ Սոնան հանդես է գալիս որպես նվագախմբի մենակատար:
 
1997 թվականին երգչուհին նկարահանվում է «Մեր բակը 2» ֆիլմում Stand-up Comedy Club դերասանների հետ միասին:
 
Սոնան համերգներով շրջագայել է մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա: 2005 թվականին հայտնի վրացի երգիչ Սոսո Պավիաշվիլիի հետ միասին հանդես է եկել «Երևան-Մոսկվա Տրանզիտ» հեռուստատեսային նախագծի շրջանակներում: Նույն տարվա դեկտեմբերին նկարահանվեց երգչուհու «Все пройдет» երգի տեսահոլովակը (ռեժիսոր Ալան Բադոեվ): Սոնան նաև մասնակցություն ունեցավ այնպիսի թոք շոուներում, ինչպիսիք են «Private Lives» (RTR), «Celebrity Dinner» (Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում և արբանյակային հեռարձակմամբ 75 երկրներում), «To You, My Love» (TDK, արբանյակային հեռարձակում), «Disputed Territory»(MIR, արբանյակային հեռարձակում): 2006 թ. ապրիլին նկարահանվեց Սոնայի «Сердце плачет» երգի տեսահոլովակը (ռեժիսոր՝ Սերգեյ Գորով):
 
2006 թ. տարեվերջին Սոնան զուգերգով հանդես եկավ աշխարհառչակ «GIPSY KINGS»-ի հետ և թողարկեց «Luna en el Anima» երգի տեսահոլովակը:
 
Վերջինս հեռարձակվել է Մեքսիկայի, Իտալիայի և ԱՄՆ-ի հեռուստաալիքներով:
 
2007 թ. դեկտեմբերին Սերգեյ Պենկինի հետ զուգերգով հանդես է եկել «Երևան-Մոսկվա
 
Տրանզիտ-4» նախագծում: Զուգերգով հանդես է եկել նաև Բորիս Մոիսեևի հետ Առնո Բաբաջանյանի 85-ամյակին նվիրված համերգում (Կրեմլի պետական պալատ): Երգչուհին Բորիս Մոիսեևի հետ զուգերգով մասնակցել է նաև «Soundtrack» համերգին, իսկ 2007թ. մարտին՝ Բորիս Մայիսեևի «Ladies & Gentlemen» հոբելյանական նախագծին:
 
2008թ., նախքան «Все пройдет» ալբոմի թողարկումը,Մոսկվայի պետական էստրադային թատրոնում կայացավ Սոնայի մենահամերգը: Նույն տարում երգչուհին մասնակցեց «You are a Superstar» (NTV) նախագծի եզրափակիչ գալահամերգին և ձայնագրեց «If you love ...» (խոսք և երաժշտություն Պ. Կաշին) սաունդթրեքը ARTEFACT ֆիլմի համար (ռեժիսոր՝ Անդրեյ Սոկոլովի):
 
Սոնան մասնակցել է Կոնստանտին Օրբելյանի Մոսկվայում և Ղարաբաղում կայացած համերգներին: Մինսկում նա հանդես է եկել որպես «Կարոտ» փառատոնի ժյուրի: Մհերի հետ զուգերգով հանդես է եկել Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված համերգին (Կրեմլի պետական պալատ): Սոնան «Armenian Comedy Awards 2012» նախագծի պատվավոր հյուրն էր (Ռոսիա պետական համերգասրահ):
 
2012թ. օգոստոսի 3-4 Manolo y loc (Gipsy Kings) լեգենդար երգչի հետ ելույթ է ունեցել գերմանական «Harvest Festival»-ում:
 
2013 թվականին Արմենիա Հեռուստաընկերությունը Սոնային հրավիրում է մասնակցել The Voice` «Հայաստանի Ձայնը», երաժշտական նախագծում որպես հեռուստանախագծի առաջին եթերաշրջանի երաժշտական մարզիչ, որի հաղթող է ճանաչվում Սոնայի թիմի մասնակիցներից Մերի Մնջոյանը:
 
Ռեժիսոր Ալեն Մենուայի կողմից սիրո ալիք երգի հիման վրա (դուետ) նկարահանվել է տեսահոլովակ
 
2014 թվական
 
Սոնան այժմ ևս հանդես է գալիս որպես «Հայաստանի Ձայնը» հեռուստանախագծի 3րդ եթերաշրջանի երաժշտական մարզիչ
 
Այժմ երգչուհու նոր համերգային շրջագայության նախապատրաստական աշխատանքներն են տարվում:
 
Պաշտոնական կայք www.sona.ru Պաշտոնական YouTube ալիք http://www.youtube.com/user/sonasarkisyan
Նոյյան տապան   -   Ասուլիս