Կբացվի Խաչատուր Ազիզյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը


Կբացվի Խաչատուր Ազիզյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

  • 25-11-2014 16:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
Նոյեմբերի 25-ին, ժ.16,00-ին Հայաստանի նկարիչների միության մեծ դահլիճում /Աբովյան16/ կբացվի Նկարիչների միության նախագահի տեղակալ, 1979 թ-ից Միության անդամ, Երևանի Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության` կերպարվեստի լավագույն ստեղծագործության մրցանակաբաշխության կրկնակի դափնեկիր, պրոֆեսոր Խաչատուր Ազիզյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ունենալով բազմաթիվ ցուցահանդեսներ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Լիբանանում, Ֆինլանդիայում, Կորեայում և այլուր, Երևանում` նրա առաջին անհատական ցուցահանդեսն է, ուստի այն հեղինակի համար շատ պատասխանատու և նշանակալից է իր ամբողջությամբ:
 
Նոյյան տապան   -   Մշակույթ