Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ԱՀԹ երիտասարդները շարունակում են իրականացնել տարբեր միջոցառումներ
24-11-2014 12:00:00 | Հայաստան | Ասուլիս
Նոյեմբերի 24-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս Արարատյան Հայրապետական Թեմի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Արարատյան Հայրապետական Թեմի (ԱՀԹ) երիտասարդները շարունակում են իրականացնել մի շարք միջոցառումներ հանրապետության տարբեր մարզերում»։
Ասուլիսի ընթցաքում բանախոսները կամփոփեն նախորդ 6 միջոցառումների արդյունքները և մանրամասն կներկայացնեն 7-միջոցառումը։
Բանախոսներն են.
Տեր Պետրոս ավագ քհն. Մալյան - Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդաց միությունների համակարգող
Հասմիկ Միրզոյան - Արարատյան Հայրապետական Թեմի տեղեկատվական բաժնի թեմական ծրագրերի համակարգող
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։