Ինտելեկտուալ մրցույթ՝ եղեռնի մասին տեղեկացվածությունը բացահայտելու համար


Ինտելեկտուալ մրցույթ՝ եղեռնի մասին տեղեկացվածությունը բացահայտելու համար

  • 24-11-2014 18:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին, ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցում տեղի կունենա  ինտելեկտուալ մրցույթ, որի թեման լինելու է ցեղասպանությունը: Սա «Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ»  ծրագրի  7-րդ միջոցառումն է, որ նպատակ ունի Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի, միջազգային իրավական ակտերի մասին տեղեկությունները փոխանցել երիտասարդներին, նաև պարզել, թե վերջիններս որքանով են իրազեկված:   
Մրցույթին մասնակցելու են թիմեր հասարակական կազմակերպություններից, բուհերի ուսանողական խորհուրդներից, ԱՀԹ երիտասարդաց միություններից: Մեկ թիմով էլ մասնակցելու են լրագրողներ տարբեր լրատվամիջոցներից:
Բացի բուն մրցույթից, թիմերին ու հանդիսատեսին հատուկ հարցեր կուղղեն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատասխանողները կարժանանան հատուկ պարգևների: 
Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները «Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ յուրաքանչյուր ամսվա 24-ին կազմակերպում են ոգեկոչման միջոցառումներ՝ եկեղեցասեր հայ երիտասարդության ձայնն ու դիրքորոշումը ներկայացնելով:
Ծրագրի հաջորդ միջոցառումը կլինի դեկտեմբերի 24-ին: 
 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն