Գրոսմայստերը միաժամանակյա խաղ կանցկացնի ԱՀԹ քահանաների և երիտասարդների հետ


Գրոսմայստերը միաժամանակյա խաղ կանցկացնի ԱՀԹ քահանաների և երիտասարդների հետ

  • 20-12-2014 15:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15.00, ԱՀԹ առաջնորդարանում (Իսրայելյան 21, առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու բակում) միաջազգային կարգի գրոսմայստեր Վլադիրմիր Հակոբյանը շախմատի միաժամանակյա խաղ կանցկացնի թեմի քահանաների, երիտասարդների և Երևանի Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի սաների  հետ:
 
Մրցաշարն անց է կացվում արդեն երկրորդ անգամ. Անցած տարի խաղը վարեց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
 
Այս տարի խաղն ուշագրավ է նրանով, որ առաջին անգամ մասնակցելու են նաև քահանաները:
Նոյյան տապան   -   Իրադարձություն