Կկայանա «Կովկաս Շինարարություն և Վերանորոգում Էքսպո 2015» 12-րդ միջազգային ցուցահանդեսը


Կկայանա «Կովկաս Շինարարություն և Վերանորոգում Էքսպո 2015» 12-րդ միջազգային ցուցահանդեսը

  • 13-03-2015 10:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես
2015 թ. մարտի 13-15-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում՝ Հ.Հակոբյան 3 հասցեում (Մերգելյան ինստիտուտի տարածք), Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը կկազմակերպեն «Կովկաս Շինարարություն և Վերանորոգում Էքսպո 2015» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
 
«Կովկաս շինարարություն և վերանորոգում Էքսպո 2015» ցուցահանդեսը հանդիսանում է խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլ ողջ տարածաշրջանում, որտեղ մասնակից 70-ից ավելի ընկերությունները ներկայացնում են ոլորտի տարբեր ապրանքներ և ծառայություններ:
 
Արտասահմանյան կազմակերպությունների հետաքրքրությունը մեծանում է Հայաստանի շինարարական ոլորտի նկատմամբ, իսկ այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է նոր բիզնես կապեր հաստատելու համար:
 
«Կովկաս Շինարարություն և Վերանորոգում Էքսպո 2015» ցուցահանդեսը մեծ իրադարձություն է տարածաշրջանում և այս տարի այն կլինի աննախադեպ թե իր ընդգրկման ծավալներով, թե աշխարհագրությամբ, որն անշուշտ իր դրական ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսության զարգացման աճի և միջազգային կապերի ամրապնդման գործընթացում:
 
Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են`
 
Շինարարական տեխնոլոգիաներ
Շինանյութ
Շինարարական սարքավորումներ
Վերանորոգում
Երեսպատման նյութեր
Շինարարական գործիքներ
Նախագծում
Ինտերիերի և էքստերիերի դիզայն
Ջեռուցման համակարգեր
Շինարարական ծառայություններ
Օդափոխման համակարգեր
Լողավազաններ, սաունաներ, բուխարիներ
Փայտամշակման սարքավորումներ
Դռներ և պատուհաններ
Շինարարական քիմիա
Կերամիկա
Քարե սալիկներ
Հատակի ծածկեր
Լուսավորում
Սանտեխնիկա
Սառեցման համակարգեր:
Ցուցահանդեսի նպատակներն են՝ ապրանքների, ծառայությունների ներկայացում և նոր գործնական հարաբերությունների հաստատում:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել LOGOS EXPO Center.
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կիևյան 16, 7-րդ հարկ
Հեռ.: +374 10 23 5775, 22 9813, 22 9814, 22 9816
Բջջ.: +374 / 077 22 9813, 096 24 2388
Ֆաքս: +374 10 22 9815
E-mail: info@expo.am
URL: www.expo.am
Նոյյան տապան   -   Ցուցահանդես