Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ


Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

  • 06-03-2015 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մարտի 6-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը: Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: Ծրագրում կհնչեն Ղազարոս Սարյանի «Պասկալիա», Ալեքսանդր Հարությունյանի «Կրակի բովով», Իգոր Ստրավինսկու «Դաշնամուրի կոնցերտ» և Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիա» ստեղծագործությունները:
 
Նոյյան տապան   -   Մշակույթ