Աշխատաժողով` նվիրված ՀՀ-ում քաղաքային և տարածքային պլանավորման միջազգային նոր ուղեցույցի կիրառման հնարավորություններին


Աշխատաժողով` նվիրված ՀՀ-ում քաղաքային և տարածքային պլանավորման միջազգային նոր ուղեցույցի կիրառման հնարավորություններին

  • 06-03-2015 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում (հասցե` Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3) մարտի 6-ին ժամը 10-ին կկայանա «Քաղաքային և տարածքային պլանավորման միջազգային նոր ուղեցույցը և դրա կիրառման հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով աշխատաժողով: 
Աշխատաժողովի ընթացքում, որը հիմնված է ՄԱԿ-Հաբիթաթի կողմից մշակված քաղաքային և տարածքային պլանավորման միջազգային նոր ղեկավար սկզբունքների վրա, զեկույցով հանդես կգան ՄԱԿ-Հաբիթաթ ծրագրի միջտարածաշրջանային հետազոտական առաքելության խորհրդատու պարոն Պաուլիուս Կուլիկաուսկասը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մկրտիչ Մինասյանը և այլք: 
Աշխատաժողովի ընթացքում ապահովվելու է հայերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանություն:
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն